15:10  ,  19 հոկտեմբերի, 2018

Կոկորինի եւ Մամաեւի խափանման միջոցը մնաց կալանքը

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւի պաշտպանների բողոքարկումը եւ անփոփոխ է թողել խափանման միջոցը՝ կալանք, հաղորդում է tass.ru-ն:

Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ծեծկռտուք սարքելու հատկանիշներով: Կոկորինը եւ Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ը կմնան «Բուտիրկա» քննչական մեկուսարանում:

Հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում