15:50  ,  19 հոկտեմբերի, 2018

«Նյուքասլի» գինը

Անգլիական «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին հայտարարել է, որ պատրաստ է վաճառել ակումբը (հիմնադրվել է 1892 թվականին): Նա գործարքից ցանկանում է ստանալ 300 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը:

Ամերիկացի ներդրողների խումբը շահագրգռված է ակումբը ձեռք բերելու մեջ:

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրից հետո «Նյուքասլը» 2 միավորով նախավերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում