16:15  ,  19 հոկտեմբերի, 2018

Էդեն Ազար. Ես կարող եմ կարիերաս ավարտել «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը չի բացառել, որ կարիերան կավարտի անգլիական ակումբում:

«Ես կարող եմ կարիերաս ավարտել «Չելսիում»: Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ամեն ինչից գոհ եմ այստեղ: Ընտանիքս երջանիկ է Լոնդոնում: Ոչ մի ահավոր բան չի լինի, եթե չտեղափոխվեմ Իսպանիա: Ես սիրում եմ մեր երկրպագուներին: Կարծում եմ՝ նրանք էլ ինձ են հավանում»,- Ազարի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ազարը 2012 թվականից է խաղում «Չելսիում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Ռեալում» խաղալը եղել է իր մանկական երազանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս