14:44  ,  19 հոկտեմբերի, 2018

Գարեթ Բեյլը վերսկսել է մարզումները «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը սկսել է լիարժեք մարզումներով պատրաստվել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Արքայական ակումբը տեսանյութ է հրապարակել Թվիթերում:

Գարեթ Բեյլը Ուելսի հավաքականում առողջական խնդիրներ էր ունեցել եւ ժամանակից շուտ վերադարձել էր Մադրիդ:

«Ռեալ» - «Լեւանտե» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում