12:54  ,  19 հոկտեմբերի, 2018

Թիերի Անրի. Անհավանական կլիներ դառնալ Զիդանի եւ Դեշամի նման հաջողակ

«Մոնակոյի» նորանշանակ ֆրանսիացի գլխավոր մարզիչ Թիերի Անրին նշել է, թե ում մարզչական հաջողությունները կլինեն իր համար ուղենշային:

«Պարզապես անհավանական կլիներ դառնալ Զիդանի եւ Դեշամի նման հաջողակ: Ես հիանում եմ նրանցով: Բոլորը գիտեն, թե նրանք ինչ նվաճումներ ունեցան մարզչական աշխատանքում:

Երբ հանդիպում եմ Զիդանի կամ Դիդյեի հետ, խոսում ենք մարզչական աշխատանքի մասին: Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը եւ ոճը աշխատանքում, բայց ակնհայտ է, որ Դեշամն ու Զիդանը օրինակելի են, հատկապես, ֆրանսիացիների համար»,- Թիերի Անրիի խոսքը մեջբերում է FootballEspana-ն:

Անրին, Զիդանը եւ Դեշամը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել են 1998թ. աշխարհի չեմպիոն, 2000թ. Եվրոպայի առաջնության հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում