12:09  ,  19 հոկտեմբերի, 2018

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը նվեր է ստացել Նեյմարից (ֆոտո)

Վրաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ջանո Անանիձեն ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարից ինքնագրով եւ բարեմաղթանքով խաղաշապիկ է նվեր ստացել: Վրացի ֆուտբոլիստը լուսանկարը հրապարակել է Ինստագրամում:

Հիշեցնենք, որ Անանիձեն այս տարվա մարտին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո բաց թողեց կես տարի: 26-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դեռ չի խաղացել: Նա լիարժեք մարզումները վերսկսել է սեպտեմբերի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում