10:48  ,  19 հոկտեմբերի, 2018

Մեսին ֆինանսավորել եւ մասնակցել է մանկական օնկոհիվանդանոցի շինարարության մեկնարկին

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի բարեգործական հիմնադրամը եւ SNF հիմնադրամը 2.6 միլիոն եվրո են տրամադրել Բարսելոնայում մանկական օնկոլոգիական կենտրոնի շինարարությանը, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հենց այդ գումարի շնորհիվ է հաջողվել հավաքել 30 միլիոն եվրո, որով տրվել է շինարարության մեկնարկը: Մեսին մասնակցել է շինարարության մեկնարկի արարողությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում