17:10  ,  19 հոկտեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն առաջատար է հարվածների քանակով

Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակում է առաջատար մնալ դարպասին եւ դարպասի ուղղությամբ կատարած հարվածների քանակով: Չորս խաղում հայ ֆուտբոլիստները կատարել են 89 հարված:

Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի վիճակագրական որոշ տվյալներ բարելավվել են:

Մակեդոնացիների դեմ խաղում 2 գոլային փոխանցում կատարած Հենրիխ Մխիթարյանը Արաս Օզբիլիսի եւ եւս 11 ֆուտբոլիստների հետ բաժանում է երրորդ տեղն այդ ցուցանիշով: Լավագույնը իսպանացի Մարկո Ասենսիոն է, որը կատարել է 5 գոլային փոխանցում:

Մինչեւ Մակեդոնիայի դեմ խաղը Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում առաջատար էր նաեւ գնդակի վերահսկողության տոկոսով՝ 62: Սակայն Մակեդոնիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը գնդակը վերահսկել է ժամանակի 43 տոկոսը եւ դուրս է մնացել առաջատար հնգյակից: Այդ ցուցանիշով առաջին տեղում Իսպանիայի հավաքականն է՝ 64 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում