22:10  ,  18 հոկտեմբերի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը մտադիր է Նուրմագոմեդովի հետ հանդիպելուց հետո դարձյալ մենամարտել Մաքգրեգորի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը չի բացառել, որ դարձյալ կմենամարտի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: Ամերիկացու խոսքով՝ դրանից առաջ նա մտադիր է հանդիպել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում  UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

«Մաքգրեգորը շարունակում է անհեթեթություններ ասել, այնպես որ նրա հետ դեռ ամեն բան ավարտված չէ: Երբ մենք կլուծենք Խաբիբի հարցերը, ես դարձյալ կմենամարտեմ Քոնորի հետ»,- ասել է Ֆլոյդ Մեյվեզերը, փոխանցում է TMZ-ը:

Հիշեցնենք, որ 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտել էր Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում