18:08  ,  18 հոկտեմբերի, 2018

Մարկոս Պիզելի. Առաջիկայում կմեկնեմ Բրազիլիա

Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում ծնկի վնասվածք ստացած Մարկոս Պիզելին խոսել է առողջական վիճակի մասին: Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» 34-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նա եւս մեկ հետազոտություն է անցնելու Բրազիլիայում:

«Արդեն համեմատաբար լավ եմ զգում: Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»,- Մարկոսի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած Հայաստան – Մակեդոնիա (4:0) խաղում Մարկոս Պիզելին հաշիվը բացել էր 12-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց փոխարինվել էր վնասվածքի պատճառով՝ դաշտը լքելով պատգարակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում