18:31  ,  18 հոկտեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց Լյուքսեմբուրգի մրցաշարից

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ դուրս գալ Լյուքսեմբուրգում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Երրորդ շրջանում հայ մարզուհին 1:6, 4:6 հաշվով պարտվեց ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայային: Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ:

Եզրափակիչի ուղեգիրը Յաստրեմսկայան կվիճարկի շվեյցարացի Բելինդա Բենչիչի հետ:

Հիշեցնենք, որ WTA-ի դասակարգման 124-րդ համար Գասպարյանը նախորդ 2 փուլերում հաղթել էր հույն Մարիա Սակարիին ու սլովակ Դանիլա Յակուպովիչին:

215 590 եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի հոտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում