20:41  ,  18 հոկտեմբերի, 2018

Լյուկ Շոուն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը եւ կստանա ավելի բարձր աշխատավարձ

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն երկարաձգել է անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառը:

Բրիտանական մամուլի համաձայն՝ նոր պայմանագրով Շոուի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ ստերլինգ: Մինչեւ այս նա ստանում էր շաբաթական 100 հազար ֆունտ:

Լյուկ Շոուն 2014-ին անգլիական «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նրա նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 7 խաղի եւ խփել մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս