21:44  ,  18 հոկտեմբերի, 2018

Բրազիլիայի իշխանությունները հետաքննություն կսկսեն Պակետայի՝ «Միլան» տեղափոխության վերաբերյալ

Բրազիլիայի իշխանությունները հետաքրքրվել են բրազիլական «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի՝ իտալական «Միլան» տեղափոխությամբ:

Globo Esporte-ի համաձայն՝ առաջիկայում հետաքննություն կսկսվի 21-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ: Բրազիլիայի իշխանությունները մտադիր են ուսումնասիրել տեղափոխության բոլոր հանգամանքները: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակետան 2019-ի հունվարին է միանալու իտալական ակումբին, որը 35 միլիոն եվրո է վճարելու նրան ձեռք բերելու ամար: Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Բարսելոնան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Պակետան մասնակցել է 25 խաղի եւ դարձել 9 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում