19:33  ,  18 հոկտեմբերի, 2018

Արդա Թուրանը կասկածվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ

Թուրքիայի իշխանությունները «Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանին կասկածում են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը մեղադրվում է 2016-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ:

Hürriyet-ի համաձայն՝ Մադրիդի «Աթլետիկոյի» ու Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի գործով սկսվել է հետաքննություն: Նույն գործով կասկածյալների թվում են նաեւ Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Էմրե Բելեզօղլուն, Օկան Բուրուկը եւ Բյուլենտ Կորկմազը:

Հիշեցնենք, որ վերջերս Արդա Թուրանը 372 հազար եվրոյով տուգանվել էր Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում թուրք երգիչ Բերկայ Շահինի հարձակվելու համար: Նա կոտրել էր երգչի քիթը: Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ թուրք ֆուտբոլիստը փորձել էր սիրահետել Բերկայ Շահինի կնոջը՝ Օզլեմ Շահինին: Դրանից հետո թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Թուրանին սպառնում է 12.5 տարվա ազատազրկում: 

Արդա Թուրանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»: Նա կատալոնական ակումբում խաղացել է 2015-2017-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում