Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստների կարծիքն է հարցրել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու կապակցությամբ:
«Բարսելոնայի» բոլոր առաջատարները նշել են, որ կողմ են Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի վերադարձին, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարի ու ՊՍԺ-ի միջեւ պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ 2020 թվականի ամռանը նա կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ ակումբից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում