14:38  ,  18 հոկտեմբերի, 2018

Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն. Թույլ չեմ տա, որ թիմում հայտնվեն գեյեր

Ուկրաինական «Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆաիլովը հայտարարել է, որ թույլ չի տա թիմում հանդես գան ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ֆուտբոլիստներ:

«Կտրականապես դեմ եմ տղամարդկանց համբույրներին: Ես նման բան տեսա Մանչեսթերում: Մեզ մոտ եւս հիմա մոդայիկ է, որ տղամարդիկ գրկախառնվում են հանդիպելիս: Սակայն այնտեղ այլ տեսակի համբույր էր՝ շուրթերով: Ես դեմ եմ դրա քարոզչությանը: Կոչ չեմ անում սպանել ինչ-որ մեկի կամ բանտարկել:

Արդյո՞ք «Զարյայից» կվռնդեի ֆուտբոլիստների, որոնք համբուրվում ու գրկախառնվում են. նախեւառաջ, ես թույլ չէի տա, որ նրանք հայտնվեին թիմում: Դա, միանշանակ, անընդունելի է ինձ համար»,- «Футбольный на голову» հաղորդման եթերում ասել է Ռաֆաիլովը:

Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրից հետո Լուգանսկի «Զարյան» 14 միավորով 5-րդ տեղում է: Այս մրցաշրջանում թիմը մասնակցում էր նաեւ Եվրոպայի լիգային, որի որակավորման վերջին փուլում պարտվեց գերմանական «Լայպցիգին» եւ լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս