23:50  ,  18 հոկտեմբերի, 2018

Էդին Ջեկոն` եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում

Իտալական «Ռոմայի» ու Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն, դուբլի հեղինակ դառնալով Հյուսիսային Իռլանդիայի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում (2:0), ազգային թիմի կազմում գոլերի քանակը հասցրել է 55-ի:

Ազգային թիմում խփած գոլերի ցուցանիշով 32-ամյա Ջեկոն հավասարվել է լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն ու չեխ Յան Կոլերին, որոնց հետ 10-րդ տեղն է բաժանում է եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում:

Հիշեցնենք, որ եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, որը ազգային թիմում խփել է 85 գոլ: Թուրինի «Յուվենտուսի» նորեկին հաջորդում են հունգարացի Ֆերենց Պուշկաշն (84) ու Շանդոր Կոշիչը (75):

Էդին Ջեկոն 2007 թվականից է հանդես գալիս Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 96 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս