13:12  ,  18 հոկտեմբերի, 2018

Օբամեյանգը ինքնաթիռի պատճառով հրաժարվել է մեկնել Գաբոնի հավաքականի հետ

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժարվել է Գաբոնի ազգային հավաքականի հետ մեկնել Հարավային Սուդանի դեմ խաղին, որը կայացել է հոկտեմբերի 16-ին այդ երկրի մայրաքաղաք Ջուբայում:

Օբամեյանգը մասնակցել էր Հարավային Սուդանի դեմ տնային խաղին (3:0), սակայն ազգային թիմի հետ չի մեկնել պատասխան հանդիպմանը (1:0):

L'Equipe-ը գրում է, որ Գաբոնի հավաքականի առաջատարը հրաժարվել է մեկնել ինքնաթիռի վատ վիճակի պատճառով: Այդ ինքնաթիռը պատվիրել էր Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանից հետո Օբամեյանգը վերադարձել էր «Արսենալ»:

Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ նշել էր, որ հարձակվողը վնասվածքի պատճառով չի մասնակցել Հարավային Սուդանի դեմ արտագնա հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում