11:10  ,  18 հոկտեմբերի, 2018

Մեսին, Պիկեն ու Վալվերդեն կողմ են Պոգբայի տրանսֆերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան դարձել է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:

Daily Mail-ի համաձայն՝ ֆրանսիացուն իրենց թիմում ցանկանում են տեսնել «Բարսելոնայի» առաջատարներ Լիոնել Մեսին ու Ժերար Պիկեն, ինչպես նաեւ նրա հայրենակիցներ Ուսման Դեմբելեն եւ Սամյուել Ումտիտին: Պոգբայի տրանսֆերին կողմ է նաեւ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում վստահ չեն «Բարսելոնայի» սելեկցիոն բաժնի աշխատողները, որոնք կածում են, որ նա չի համապատասխանում ակումբի խաղաոճին: Նրանց կարծիքով, «Բարսելոնայի» կենտրոնում պետք է հանդես գան խաղացողներ, որոնք սիրում են ավելի շատ լինել գնդակով ու ռիսկի չդիմել:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար պահանջում է մոտ 100 միլիոն եվրո: Հենց այդ գնով է անգլիական ակումբը նրան 2016-ին ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում