10:59  ,  18 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» բանակցություններ է սկսել Անտոնիո Կոնտեի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը լրջորեն քննարկում է իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու տարբերակը:

Football Italia-ի համաձայն՝ իսպանացիներն արդեն կապ են հաստատել Իտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչի հետ, իսկ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 4 խաղերից երեքում մադրիդցիները պարտվել են՝ չկարողանալ խփել գոլ: «Ռեալում» դժգոհ են թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի աշխատանքից:

Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրն էր «Չելսին», որը նա գլխավորել է 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում