10:44  ,  18 հոկտեմբերի, 2018

Ռունիի հաղթական գոլը տուգանայինից

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դի Սի Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել է «Տորոնտոյին»: Դաշտի տերերի հաղթական գոլը տուգանային հարվածով խփել է Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին:

Ընթացիկ առաջնությունում 32-ամյա անգլիացին մասնակցել է 18 խաղի, դարձել 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում