00:41  ,  18 հոկտեմբերի, 2018

Անրին ասուլիսի ընթացքում է հիշել, որ հայրենիքում է եւ անգլերենից անցել է ֆրանսերենի

«Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն անցկացրած ֆրանսիացի Թիերի Անրին լրագրողների հետ հանդիպմանը հարցերին սկսել է պատասխանել անգլերեն եւ որոշ ժամանակ անց է հիշել, որ հայրենիքում է եւ պետք է խոսի ֆրանսերեն: Անրին մի քանի տարի ֆուտբոլային փորձագետ է եղել բրիտանական հեռուստատեսությունում:

Հիշեցնենք, որ Թիերի Անրին «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է պորտուգալացի Լեոնարդու ժարդիմին:

Ֆրանսիայի առաջնության 9 խաղից հետո թիմը 6 միավորով 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում