00:17  ,  18 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տուգանվել է 800 հազար եվրոյով

«Բարսելոնայի» եւ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը դատարանի որոշմամբ տուգանվել է 800 հազար եվրոյով 2017թ. սեպտեմբերին Մյունխենի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուքի համար: Վիդալը շշով հարվածել էր կռվի մասնակիցներից մեկի գլխին: Միջադեպին մասնակցել է նաեւ Վիդալի եղբայրը, որը տուգանվել է 18 հազար եվրոյով, հաղորդում է TZ-ն: Վիդալը չի ներկայացել դատարան, քանի որ եղել է Չիլիի հավաքականի ճամբարում: Նա հեռակա է դատվել:

Ոչ պաշտոնական տվյալով, «Բարսելոնայում» Վիդալը ամսական ստանում է 300 հազար եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում