20:44  ,  17 հոկտեմբերի, 2018

Կրեմլի Գավաթ. Կարեն Խաչանովի հաղթանակը

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոսկվայում անցկացվող Կրեմլի գավաթի խաղարկության երրորդ շրջան։ Հայ մարզիկը մրցել է Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Ռոսոլի հետ եւ հաղթանակ է տարել երկու սեթում։ 1 ժամ 31 րոպե տեւած պայքարն ավարտվել է 6։4, 7։5 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կհանդիպի ավստրալացի Նիկ Կիրիոսի եւ բոսնիացի Միրզա Բաշիչի դիմակայության հաղթողի հետ։

ATP շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 856 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով