20:09  ,  17 հոկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Պետք է այսպես շարունակենք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակին։

«Շատ գոհ ենք մեր մրցելույթից անցած երեկո։ Պետք է այսպես շարունակենք։ Սիրում եմ բոլորիդ»,– գրել է հայ ֆուտբոլիստը։

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

D դիվիզիոն

Չորրորդ խումբ

Հայաստան – Մակեդոնիա՝ 4:0

Մարկոս Պիզելի, 12, Յուրա Մովսիսյան, 67, Գեւորգ Ղազարյան, 81, Հենրիխ Մխիթարյան, 90+4

Հեռացում՝ Էլիֆ Էլմաս (Մակեդոնիա), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան (Կառլեն Մկրտչյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Արտակ Գրիգորյան, 22), Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Յուրա Մովսիսյան (Տիգրան Բարսեղյան, 73):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով