19:40  +04,  17 հոկտեմբերի, 2018

Յուրա Մովսիսյանի հանդիպումը հայ երկրպագուների հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո հանդիպել է հայ երկրպագուների հետ։

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խփել էր 4 անպատասխան գոլ՝ տանելով առաջին հաղթանակն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Այդ հաղթանակից հետո հայկական թիմը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: Ջիբրալթարն ունի 6 միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ