21:14  ,  17 հոկտեմբերի, 2018

Աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի ռեկորդային պայմանագիրը՝ 365 միլիոն դոլար

Համաշխարհային սպորտում գրանցվել է հերթական ֆինանսական ռեկորդը։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը DAZN ստրիմինգային մեդիա ընկերության հետ կնքել է 365 միլիոն դոլարի պայմանագիրը՝ պարտավորվելով առաջիկա հինգ տարում անցկացնել 11 մենամարտ։

Նախորդ ռեկորդը պատկանում էր բեյսբոլիստ Ջանկարլո Ստանտոնին, որը 2014–ին «Մայամի Մարլինզի» հետ կնքել էր 325 միլիոն դոլարի 13 տարվա պայմանագիր, հաղորդում է ESPN–ը։

DAZN–ի հետ պայմանագրով առաջին մենամարտը Սաուլ Ալվարեսը կանցկացնի դեկտեմբերի 15–ին Նյու Յորքում՝ Ռոկի Ֆիլդինգի հետ պայքարում փորձելով պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Սաուլ Ալվարեսին ներկայացնում է Օսկար Դե Լա Հոյայի պրոմոութերական ընկերությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում