23:10  ,  17 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնան» դիտարկում է Նեյմարին վերադարձնելու տարբերակը

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ֆրանսիական ՊՍԺ–ից վերադարձնելու տարբերակը, հաղորդում է Mundo Deportivo–ն։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013–2017 թվականներին եւ փարիզյան թիմ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Պարբերականը գրում է, որ 26–ամյա ֆուտբոլիստը վաղուց է ափսոսում Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելու համար եւ մի քանի անգամ դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը վերադառնալու ցանկության ակնարկով։

Անցած ամռանը Մադրիդի «Ռեալը» ստիպված եղավ պաշտոնապես հերքել բազմաթիվ լուրերը, թե բանակցում է Նեյմարի հետ։ ՊՍԺ–ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին խոստովանել էր, որ ակումբում դժգոհ են Նեյմարի հնարավոր հեռանալու մասին շահարկումների կապակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս