22:52  ,  17 հոկտեմբերի, 2018

«Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը որակազրկվել է

Ռուսական «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը որակազրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության երկու խաղով «Բալթիկայի» դեմ հանդիպման մրցավար Տիխոն Կալուգինին անպատվելու համար։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը, փոխանցում է sport-express–ը։

Երեք խաղով որակազրկվել է նաեւ «Արմավիրի» դարպասապահների մարզիչ Ալեքսանդր Չիխրաձեն, որը խաղի եզրափակիչ սուլիչից հետո մտել է խաղադաշտ եւ նույնպես վիրավորական արտահայտություններ է արել մրցավարի հասցեին։

46–ամյա Արսեն Պապիկյանը «Արմավիրը» գլխավորում է 2016թ. հունիսից։ Նրա ղեկավարությամբ թիմն անցած մրցաշրջանում նվաճեց Առաջին դիվիզիոնի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում