22:13  ,  17 հոկտեմբերի, 2018

«Յուվենտուսը» պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել Խամես Ռոդրիգեսի համար

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է հաջորդ ամռանը 70 միլիոն եվրո վճարել Խամեսի Ռոդրիգեսի համար, հաղորդում է AS–ը։ Կոլումբացի կիսապաշտպանն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։

Գերմանական սուպերակումբը մտադիր չէ հաջորդ ամռանը երկարաձգել համագործակցությունը Խամես Ռոդրիգեսի հետ։ Նրա շահերը ներկայացնում է հայտնի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, որը լավ հարաբերություններ ունի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։

27–ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2017թ. ամռանը 13 միլիոն եվրոյով։ Պայմանագրում ամրագրված է, որ «Բավարիան» 42 միլիոն եվրոյով կարող է ձեռք բերել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Արսենալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս