17:06  ,  17 հոկտեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Լյուքսեմբուրգում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում հայ մարզուհին 6:4, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ սլովակ Դանիլա Յակուպովիչի նկատմամբ:

WTA-ի դասակարգման 124-րդ համար Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի կամ իսպանացի Գաբրինյե Մուգուրուսան, կամ ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայան:

215 590 եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի հոտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում