16:09  ,  17 հոկտեմբերի, 2018

Պրիմերա. Մեսին՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Պրիմերայի կայքը:

Նախորդ ամիս 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի 5 խաղերի, որոնցում դարձել է 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսելոնան» այդ խաղերում տարել է 2 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը խփել է 6 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով