18:15  ,  17 հոկտեմբերի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզումը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ից հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ պատրաստվելով հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նախօրեին հայտարարել էր, որ ըմբիշները լավ մարզավիճակում են մոտենում աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում