13:48  ,  17 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի նախորդ 2 խաղերին ներկա է եղել 19300 երկրպագու

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի նախորդ 2 տնային խաղերին ներկա են եղել 19300 երկրպագուներ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստան - Ջիբրալթար (0:1) խաղին ներկա է եղել 11000 հանդիսական, իսկ Հայաստան - Մակեդոնիա (4:0) հանդիպմանը՝ 8300:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնում ինչպես մարզադաշտ եկած, այնպես էլ հեռուստատեսությամբ խաղը դիտած բոլոր երկրպագուներին: Ձեր աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար»,- ասվում է ՀՖՖ-ի հրապարակման մեջ:

Ազգերի լիգայի չորրորդ տուրից հետո հայկական թիմը վաստակել է 6 միավոր եւ Ջիբրալթարի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր, իսկ հետնապահ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում