Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական ալիքը ներկայացրել է կանոնավոր առաջնության առաջին օրվա լավագույն դրվագների հնգյակը: Առաջին տեղում է «Բոստոնի» խաղացող Ջեյլեն Բրաունի մասնակցությամբ դրվագը:
Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյտը» մեկնարկել էր հաղթանակով՝ 108:100 հաշվով առավելության հասնելով «Օկլահոմայի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ էր ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարին՝ վաստակելով 32 միավոր:
NBA, կանոնավոր առաջնություն
«Գոլդեն Սթեյտ» – «Օկլահոմա»` 108:100 (31:23, 26:24, 26:32, 25:21)
«Բոստոն» - «Ֆիլադելֆիա»՝ 105:87 (21:21, 26:21, 30:24, 28:21)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում