15:14  ,  17 հոկտեմբերի, 2018

Տիտե. Բրազիլիայի հավաքականն Արգենտինայից լավն էր

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է ընկերական խաղում արգենտինացիների նկատմամբ հաղթանակը նվազագույն հաշվով:

«Արգենտինայի հավաքականը ստեղծեց գոլային պահեր եւ փորձում էր հաղթել, սակայն Բրազիլիան ավելի լավն էր: Թիմի աշխատանքը պարգեւատրվեց գոլով: Հաղթական գոլը կարող էր գրանցվել ավելի շուտ, սակայն այն եղավ վերջնամասում: Մենք շատ կենտրոնացած էինք գործում»,- մարզիչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում կայացած խաղում բրազիլացիները հաղթական գոլը խփել էին ավելացված ժամանակում, երբ աչքի էր ընկել իտալական «Ինտերի» պաշտպան Միրանդան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում