13:08  ,  17 հոկտեմբերի, 2018

«Լիվերպուլի» պաշտպանը մի քանի շաբաթ խաղում է կողոսկրերի կոտրվածքով

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, որ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն արդեն մի քանի շաբաթ խաղում է 2 կոտրված կողոսկրով, գրում է De Telegraaf-ը:

22-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ից դաշտ է դուրս գալիս վնասվածքով: Այդ ընթացքում Վան Դեյկը 2 խաղի է մասնակցել «Լիվերպուլում» եւ մեկ հանդիպում անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում