10:09  ,  17 հոկտեմբերի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտը» մեկնարկեց հաղթանակով

ԱՄՆ-ում մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյտը» տանը 108:100 հաշվով առավելության հասավ «Օկլահոմայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարին՝ վաստակելով 32 միավոր: Կեւին Դյուրանտը 27 միավոր բերեց տանտերերին:

Օրվա մյուս խաղում «Բոստոնն» ուժեղ գտնվեց «Ֆիլադելֆիայից»:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Օկլահոմա»` 108:100 (31:23, 26:24, 26:32, 25:21)

«Բոստոն» - «Ֆիլադելֆիա»՝ 105:87 (21:21, 26:21, 30:24, 28:21)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում