12:40  ,  17 հոկտեմբերի, 2018

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 24-րդ անընդմեջ խաղը՝ բոլորից շատ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, մասնակցելով Գերմանիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը (2:1 հաշվով հաղթել են ֆրանսիացիները), 24-րդ անընդմեջ խաղն է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում: 19-ամյա ֆուտբոլիստն այս ցուցանիշով առաջինն է ազգային թիմի այս կազմի խաղացողներից: Այդ 24 խաղում Մբապեն խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Մբապեն Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մինչեւ 20 տարեկան խփել է 10 գոլ ազգային թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում