18:46  ,  17 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպանին

«Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանության գիծը: Կատալոնական ակումբը կձգտի ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» խաղացող Տոբի Ալդերվեյրելդին, հաղորդում է Daily Mail-ը:

Բելգիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ չեն ունեցել: Ալդերվեյրելդի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում