09:47  ,  17 հոկտեմբերի, 2018

Մարիա Շարապովան մարզվում է Անգլիայի փողոցներում

Ժամանակից շուտ մրցաշրջանն ավարտած ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան արդեն սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանին՝ հունվարին կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությանը:

Մարիա Շարապովան Ինստագրամում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է մարզվում Անգլիայի փողոցներում:

«Տաքանում եմ այսօրվա ուժային մարզումից առաջ»,- գրել է Շարապովան:

Այս տարի Շարապովան մասնակցել է 11 մրցաշարի եւ բարձրացել է համաշխարհային դասակարգման 24-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում