01:00  ,  17 հոկտեմբերի, 2018

Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէ

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի Հայաստան – Մակեդոնիա խաղում Մարկոս Պիզելիի ստացած վնասվածքը նախնական ախտորոշմամբ լուրջ չէ: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում: Պատռվածք կամ կոտրվածք չկա: Հայաստանի թիմի կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մակեդոնացիներին հաղթել է 4:0 հաշվով:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում