22:07  ,  16 հոկտեմբերի, 2018

Հայաստանի Մ-21 հավաքականը չպարտվեց Սերբիայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվեց Սերբիայի Մ-21 հավաքականին: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

7-րդ ընտրական խմբում Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց չորրորդ տեղում՝ 9 միավոր: Ավելի վատ արդյունք ունեն Մակեդոնիան (7 միավոր) ու Ջիբրալթարը (3 միավոր): Սերբիան 26 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրը: Ավստրիայի հավաքականը 22 միավորով մնաց երկրորդ տեղում, ռուսները 19 միավորով երրորդն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում