21:33  ,  16 հոկտեմբերի, 2018

Հայաստան - Մակեդոնիա. Աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը

Երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային հավաքական վերադարձած եւ երկրորդ հանդիպումն անցկացնող ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ Մակեդոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում: Մովսիսյանը իր 10-րդ գոլը խփեց ազգային հավաքականում: 67-րդ րոպեին նա եզրափակեց «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումը:

Ընթանում է երկրորդ խաղակեսը: Հայաստանի թիմը հաղթում է 2:0 հաշվով: Առաջինը խփել էր Մարկոս Պիզելին, որը վնասվածքի պատճառով փոխարինվել է:

Մակեդոնիայում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով