20:15  ,  16 հոկտեմբերի, 2018

Հայաստան - Մակեդոնիա. Մարկոս Պիզելին բացեց հաշիվը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին եւ հաղթում է 1:0 հաշվով: 12-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը իր 11-րդ գոլը խփեց ազգային հավաքականում:

Ընթանում է առաջին խաղակեսը:

Հիշեցնենք, որ երրորդ տուրում Հայաստանի թիմը 0:1 հաշվով պարտություն է կրել Ջիբրալթարի հավաքականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում