20:08  ,  16 հոկտեմբերի, 2018

Սադիո Մանեն կոտրվածք է ստացել

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն վնասվածք է ստացել Սենեգալի հավաքականում: Նա ձախ ձեռքի բութ մատի կոտրվածք է ստացել, հաղորդում է mirror-ը:

Առայժմ հայտնի չէ, թե Անգլիայում քանի հանդիպում ստիպված կլինի բաց թողնել ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» լավագույն ռմբարկուն: Սակայն Սուդանի հետ Սենեգալի առաջիկա խաղին նա չի մասնակցի:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականում էլ վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում