18:17  ,  16 հոկտեմբերի, 2018

Սերխիո Ռամոսը դիտավորյալ տրորել է Ռահիմ Ստերլինգի ոտքը

Ազգերի լիգայի խմբային փուլի Իսպանիա - Անգլիա խաղում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը դիտավորյալ տրորել է խոտածածկին հայտնված Ռահիմ Ստերլինգի ոտքը: Մրցավարը չի նկատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի նկատմամբ խախտումը: Ռամոսն այդ խաղում դեղին քարտ ստացել էր մրցավարի հետ վիճելու համար:

Հիշեցնենք, որ Իսպանիայի թիմը Սեւիլիայում պարտվել է 2:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում