16:03  ,  16 հոկտեմբերի, 2018

«Արարատ-Արմենիայի» հարձակվողն ապաքինվել է ծանր վնասվածքից եւ վերադարձել Հայաստան

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիայի» 20-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը միացել է թիմին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գարնանը Դավիդյանը ծանր վնասվածք էր ստացել, ինչից հետո վիրահատվել էր Գերմանիայում: Այժմ նա ամբողջովին ապաքինվել է եւ վերադարձել Հայաստան:

Դավիթ Դավիդյանի նախորդ ակումբն էր Մոսկվայի «Արարատը», որի կազմում նա դարձել էր Ռուսաստանի ՊՖԼ «Կենտրոն» գոտու նախորդ մրցաշրջանի հաղթող: Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով