15:54  ,  16 հոկտեմբերի, 2018

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»

Երեւանի «Ալաշկերտը» եւ «Արարատը» ստուգողական հանդիպում են անցկացրել հոկտեմբերի 16-ին: «Ալաշկերտի» խաղադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Տանտերերից աչքի ընկան Էդգար Մանուչարյանը (11 մետրանոցից) եւ Արտակ Դաշյանը, իսկ «Արարատից»՝ «Ալաշկերտի» ու Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը:

Դա «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրաահամ Խաշմանյանի առաջին հանդիպումն էր «Արարատ» վերադարձից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում