15:12  ,  16 հոկտեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լյուքսեմբուրգում ընթացող թենիսի մրցաշարում:

Առաջին շրջանում հայ մարզուհին 6:1, 7:6 (7:4) հաշվով ուժեղ է գտնվել հույն Մարիա Սակարիից: Մրցախաղը տեւել է 1 ժամ 38 րոպե:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար WTA-ի դասակարգման 124-րդ համար Գասպարյանը կխաղա Դանիլա Յակուպովիչ (Սլովակիա) – Կատերինա Կոզլովա (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ:

Լյուքսեմբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 215 590 եվրո է: Մրցաշարը կավարտվի հոտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում